Հայտնաբերեցին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո
17.02.2016 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 16-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Հայկազ Գ.-ն, ով փետրվարի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր hարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: