Հետախուզվող կինը հայտնաբերվեց Րաֆֆու փողոցում
21.06.2022 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 20-ին Րաֆֆու փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Լիդա Բ.-ին, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 170-րդ (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: