ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բնակարանագողին հայտնաբերեցին շուկայում

08.01.2016 12:09 Գողություն

Հունվարի 7-ին, ժամը 16-ին, 1940 թ. ծնված Էմիր Կ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ մուտք են գործել Գուգարք գյուղի իր բնակարանն ու գողացել կենցաղային իրեր:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.45-ին, Վանաձոր քաղաքի գյուղմթերքների շուկայից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արամ Շ.-ն` գողոնով հանդերձ:
Արամ Շ.-ն ձերբակալված է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: