Վառարանից բռնկված հրդեհից կինը ծխահարվել է
13.01.2016 11:52
Հրդեհ
Հունվարի 12-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942 թ. ծնված Ասյա Գ.-ն:
Պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, նշված հասցեի տան վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Ասյա Գ.-ն ծխահարվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: