ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտկոցների գողը՝ խոստովանությամբ

26.03.2016 11:37 Գողություն

1986 թ. ծնված Արամ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել են Էլեկտրական մարտկոցը` պատճառելով 17.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 3-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աշոտ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ոստիկանության նույն բաժին էր դիմել նաև 1987 թ. ծնված Վրեժ Հ.-ն և հաղորդում տվել, որ գողացել են իր տան դիմաց կայանված «Տ-25Ա» մակնիշի խոտհնձիչ տրակտորի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն Աշոտ Բ.-ն:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: