Ցանկապատով մտել է առանձնատուն և ձեռնունայն հեռացել
Հունվարի 26-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկից կատարել է գողություն:
Ժամը 17.15-ին Էդուարդ Ս.-ն բերման է ենթարկվել և խոստովանական բացատրություն տվել, որ 2014 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող առանձնատան ցանկապատի վրայով անցնելով և խոհանոցի պատուհանը բացելով մտել է տուն` գումար գողանալու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Տանտերը նախկինում ոստիկանություն չի հայտնել:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: