ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ցլիկ գողացողին էլ ձերբակալեցին

06.09.2014 13:47 Գողություն

Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գագիկ Պ.-ն բացահայտ հափշտակել է ցլիկը և դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Գագիկ Պ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: