Ցլիկը չէր կորել
26.08.2019 15:56
Գողություն
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի մի բնակիչ ոստիկանության Մեծամորի բաժնում դիմում է ներկայացրել, որ Զարթոնք գյուղի դաշտերում իր ցլիկը կորել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մեծամորի ոստիկանները պարզել են, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի դաշտերից գողացել է Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակիչ: Նա օգոստոսի 25-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ցլիկը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: