ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձաշրջան անցնողը՝ փորձանքներով

02.09.2015 11:42 Գողություն

Հուլիս ամսին մի հիմնարկության աշխատակից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց մոտ փորձաշրջան անցնող ոմն Համլետ ընկերությանը պատկանող ավտոլվացման կետի հանդերձարանում իր տաբատի գրպանից գողացել է 114.000 դրամ և մեկ այլ աշխատակցի բանկային քարտը:
Նույն օրը վերջինս ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ Համլետը նշված ավտոլվացման կետի հանդերձարանում դրված իր տաբատի գրպանից գողացել է գումար և բանկային քարտ, որից հետո Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացրել է գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պազվել է, որ Համլետը 1989 թ. ծնված Հմայակ Ա.-ն է, որը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: