Մահվան ելքով պատահար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին
Մայիսի 18-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Պուշկինի լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Արշակ անունով անձը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: