«Մակարով» ատրճանակ` 7 փամփուշտով, և ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ
11.02.2016 10:19
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1987 թ. ծնված Սուրեն Օ.-ն և կամավոր ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Կիմիկ Մ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: