ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 21-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբամանների մոտ զենք և զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 1.065 փամփուշտ, 6 նռնակ` առանց պայթուցիչի, և սպորտային մեկնարկ ազդարարելու համար նախատեսված ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: