Հրդեհ՝ վառելիքի պահեստարանում
18.01.2016 18:42
Հրդեհ
Հունվարի 17-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՏԷՑ»-ի կռուգում» գտնվող բենզալցակայանի բազայում հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ին, հրդեհ է բռնկվել Արցախի փողոցի 44 հասցեում գտնվող վառելիքի պահեստարանում:
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ՀՀ ՏԿ ԱԻՆ հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: