1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«ՎԱԶ-2121»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

14.05.2016 10:13 ՃՏ պատահարներ

Մայիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1992 թ. ծնված Գուրգեն Դանոյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.05-ի սահմաններում Տափերական-Շահումյան գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է «ՊԱԶ-3205» ավտոբուսի, այնուհետև կողաշրջվել հարակից դաշտի մեջ:
Պատահարի հետևանքով Գ. Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը, ժ. 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի, ճակատի, աջ թիակի շրջանի քերծվածքներով իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Մհեր Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ՝ գտնվելով «ՎԱԶ-2121»-ում որպես ուղևոր:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: