ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկություն՝ քրեական գործի շրջանակներում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Ռաֆիկ Վ.-ի բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում: Խուզարկությունն իրականացնելուց առաջ Ռաֆիկ Վ.-ն վագոն-տնակի պահարանից ներկայացրել է փայտյա խզակոթով, առանց գործարանային համարի, առանց փամփշտակալի, ինքնաձիգի նմանվող հրազեն և հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենի ձեռք բերման աղբյուրը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռաֆիկ Վ.-ն ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: