Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 7-ին, ժամը 13.05-ին, «Պորշ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/1 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ 32313» մակնիշի միկրոավտոբուսի, որը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ 32313»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Նարինե Բ.-ն, 1986 թ. ծնված Արաքսյա Ս.-ն և 2014 թ. ծնված Սերյոժա Դ.-ն, ովքեր հայտարարել են, որ մարմնական վնասվածքները ստացել են հունվարի 1-ին, ժամը 05.30-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի դիմաց տեղի ունեցած վթարի ժամանակ՝ գտնվելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Ձեռնարկվում են միջոցառումներ վթարի մասնակից մյուս ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները, «Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նորապատ-Հայկավան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 13.00-ին, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2121»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» և «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2105»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: