1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Ջանիբեկ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԴՇԿ» տիպի գնդացրի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ալեքսան Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 67 փամփուշտ և արկի 16 պայթուցիչ:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Վարդան Խ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5,45 մմ տրամաչափի 81 և 5,45 մմ տրամաչափի լուսածիր ինքնաձիգի 10 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացիրի փամփուշտ, տարբեր տեսակի ատրճանակի 3 փամփուշտ և 1 կրակոց:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1987 թ. ծնված Դավիթ Կ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, իսկ 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն՝ 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Վարդան Ե.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, «ԻԺ-12» տիպի, երկփողանի ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Արտակ Մ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` առանց պայթուցիչի, 14,5 մմ տրամաչափի գնդացրի` 19 և 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: