Գողությունը բացահայտվեց
29.04.2016 10:00
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 46 ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: