ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փախուստի պահին դանակով վնասել է գողության փորձ կատարողի ձեռքը

12.02.2016 11:10 Գողություն

Փետրվարի 10-ին, ժամը 5-ին, 1976 թ. ծնված Մելքոն Պ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 3.30-ի սահմաններում իրեն պատկանող ավտովերանորոգման կետի անվտանգության համակարգը միացել է, և ինքը նկատել է, որ շինության հետնամասի պատի քարերը հանված են, իսկ ներսում է 1965 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Ք.-ն, ով փորձում էր այնտեղից գողություն կատարել, սակայն տեսնելով իրեն՝ փորձել է փախուստի դիմել, որի ընթացքում ինքը ձեռքին եղած խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: