21-ամյա աղջիկը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
31.03.2016 10:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մարտի 30-ին, ժամը 1.30-ին Երևանի Զավարյան փողոցի թիվ 99 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին, ով մարտի 29-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: