ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.04.2016 14:58 ՃՏ պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 10 շենքի բակում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: