ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած հետախուզվողին հայտնաբերեցին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 19.53-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնից բերման է ենթարկվել Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1990 թ. ծնված Նշան Յ.-ն, ով հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նշան Յ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: