Դրամապանակի գողը հայտնաբերվեց
1968 թ. ծնված Աննա Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ` կանգառում, իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 8.000 ռուբլի, 2 եվրո, տարբեր զեղչային և կուտակային քարտեր ու բանկային քարտ` պատճառելով 66.500 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Կասյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում մոտ հայտնաբերվել է դրամապանակը:
Գոռ Պ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: