ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան՝ տանիքից

Ոստիկանության Վարոց ձորի մարզային վարչության ծառայողների և Եղեգնաձորի տարածաշրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Հակոբ Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է անասնագոմի տանիքից` մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: