ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

09.09.2013 12:50 Կողոպուտ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Մուշի բաժին է դիմել  20-ամյա մի աղջիկ  և  հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր նախկին ընկերը` 1988 թ. ծնված  Ալբերտ Խ.-ն, Գյումրիի Պարույր Սևակի փողոցի թիվ 8 շենքի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին և վերցնելով ձեռքից բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին, ժամը 21.50-ին, Ալբերտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հեռախոսն առգրավված է: 
Կատարվում է նախաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: