ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի

08.12.2023 12:10 Կողոպուտ
Զանգելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 41-ամյա մի կին և հայտնել, որ Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը զանգելու պատրվակով վերցրել է իր անչափահաս որդու հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզներն արագ պարզեցին կողոպուտը կատարողի ինքնությունը: 19-ամյա աղջիկը Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը: Հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանում կատարել է նաև գողություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: