49-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Փամբակ գյուղում
Ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանները, ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 9-ին Փամբակ գյուղում հայտնաբերել և Բազումի բաժին են տեղափոխել 49-ամյա Աշոտ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: