ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փամփուշտ և թմրամիջոց՝ խուզարկությամբ

Փետրվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի Վանդանանց փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Արամ Հ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, իսկ ավտոտնակից՝ 1.5 գ կանեփանման զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: