Փամփուշտներ` ավտոտնակից
08.02.2014 11:53
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 7-ին, Ժամը 17.30-ին, 1949 թ. ծնված Վազգեն Ա.-ն ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բանավոր պահանջով Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում գտնվող ավտոտնակից ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի 50 և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: