ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փամփուշտներ` շատրվանների հետնամասում

Մայիսի 3-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի փամփուշտներ է թողնում Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շատրվանների հետնամասում, աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է նռնականետ` երկու նռնակներով, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ, ձեռքի հակատանկային նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, ինքնաձիգի զարկանաձգային մեխանիզմ, տարբեր չափերի 5 գլանաձև տրոտիլներ, «2-Բ» գրառմամբ ծխագլան, գործարանային արտադրության հերմետիկ փակված 2 տարա, մետաղյա ամրաններով գլանաձև 2 պայթուցիչ, երկաթյա գլանաձև պայթուցիչ և «1 ՍՊ-60» գրառմամբ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: