ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փամփուշտներ` չհրկիզվող պահարանից

Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության և պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից և պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: