ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փամփուշտներ և նռնակ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ և նռնակ, որոնք թողնում է «ԱրմենՏել»-ի հետնամասում` պատի տակ: 
Մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ վարչական շենքի հետնամասում` ծառի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի  նռնակ` «ՈւՌԶԳՄ» տիպի պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: