Փամփուշտներ՝ ուղեբեռում
21.08.2019 15:25
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օգոստոսի 20-ին, ժամը 07.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության գծային բաժին, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի ուղևորներ 28-ամյա երիտասարդի և 68-ամյա կնոջ ձեռքի ուղեբեռների զննությամբ հայտնաբերել են մեկական փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: