Փամփուշտներ՝ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտից
05.01.2013 15:04
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ և 9 մմ տրամաչափի 2-ական փամփուշտ:
Սուսաննա Շ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանության գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: