ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված ավտոմեքենա են հայտնաբերել

Գեղարքունիքի պարեկները  փայտանյութով բեռնված ավտոմեքենա են հայտնաբերել

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգելու նպատակով կանգնեցրել են մի տղամարդու վարած «ԳԱԶելը», որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով:
Տղամարդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք էր բերել Ճամբարակի անտառտնտեսության մի մասնաճյուղից։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: