ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

20 խմ ապօրինի փայտանյութը փորձել էր Երևան տեղափոխել․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքն օրերս Լոռու մարզի ոստիկանները բացահայտեցին:
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Սպիտակի և Ստեփանավանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով Սպիտակի Սուրեն Ավետիսյան փողոցում ստուգել են Գյուլագարակ գյուղի 47-ամյա բնակչի 20 խմ փայտանյութով բեռնված «Կամազ» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը Երևան տեղափոխելու նպատակով նույն օրը բեռնվել է «Տաշիրի անտառտնտեսությունում, և պատկանում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: