ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի

Փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի

Հունվարի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները և ՀՀ ԲՆ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայության ժամանակ Գանձաքար գյուղի վերջնամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նվեր Ս.-ին` իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված գերաններով, և 1985 թ. ծնված Փաշիկ Ե.-ին: Ըստ Նվեր Ս.-ի բացատրության` փայտանյութը պատկանում է իրեն, և չունի համապատասխան փաստաթղթեր, ինքը 2017թ. դեկտեմբերի վերջին «Խռուդ Թալա» կոչվող տարածքի հարակից անտառում ապօրինի հատել է 2 կանգուն հաճարենի, իսկ 2018թ. հունվարի 23-ին գնացել է նշված վայր` իր կտրած ծառերից պատրաստել է 15 հատ գերան իր տուն տեղափոխելու համար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: