Փայտանյութով բարձված մեքենան տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04.10.2019 13:56
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը Հաղարծին բնակավայրից բաժին բերման է ենթարկել Տավուշի մարզի 49-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: