Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
23.09.2020 12:38
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ եղբայրը Վարդաբլուր գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է ծառերի ճյուղեր:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: