Փաստաթղթի կեղծում Ռուսաստանում
28.12.2016 16:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի /փաստաթղթի կեղծում/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: