Հետախուզվողը հայտնաբերվեց Փափազյան փողոցում
06.07.2022 14:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 35-ամյա Գեղամ Կ.-ին, որը մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: