Ավտոմեքենայի սրահից ատրճանակ է հայտնաբերվել
19.02.2016 16:26
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 18-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Վրացական փողոցի թիվ 17 շենքի մոտ կայանված, 1976 թ. ծնված Կարեն Խ.-ին պատկանող «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենանայի ստուգման ընթացքում սրահից հայտնաբերել են «ԻԺ-79» տիպի, 8 մմ տրամաչափի, գազային ատրճանակին նմանվող ատրճանակ` 1 փամփշտակալով` առանց փամփուշտների:
Կարեն Խ.-ն հրավիրվել է բաժին:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: