ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 06.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորուհի, 1995 թ. ծնված Տաթև Բ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 փամփուշտ:
Տաթև Բ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: