Փողը չի տվել
Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել, որ 2008 թ. աշնանը Րաֆֆու փողոցում իր ծանոթ Մակիչից 14.000 դոլարով գնել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա` գումարը մաս-մաս տալու պայմանով: 2011 թ. վերջին ինքը ամբողջությամբ վճարել է մեքենայի գումարը, սակայն 2014 թ. մարտ ամսին տեղեկացել է, որ նշված մեքենան գրավադրված է եղել բանկում և մինչ օրս առկա է 1.760.000 դրամ պարտք, որը, համաձայն պայմանավորվածության, պետք էր վճարեր Մակիչը: Վերջինս չի կատարել իր պարտավորությունը և խաբեությամբ տիրացել է գումարին:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Մակիչը 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 17.50-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: