Հայտնաբերվեց Ռուսթավելու փողոցում
07.05.2018 14:35
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 5-ին, ժամը 9.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Ռուսթավելու փողոցի թիվ 49 հասցեի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հարություն Պ.-ին, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: