ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ներքին գործերի նախարարությունն աշխատանքի է հրավիրում անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական ոլորտներում մասնագիտացված փորձագետների

ՀՀ ներքին գործերի նախարարությունն աշխատանքի է հրավիրում անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական ոլորտներում մասնագիտացված  փորձագետների

  ՀՀ ներքին գործերի նախարարությունում հաստատվել է ՆԳՆ ձևավորմամբ և գործունեությամբ պայմանավորված իրավական ապահովման (11 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով), կազմակերպաֆինանսական (12 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով) և անձնակազմի կառավարման գործառույթների (12 հաստիք, ծրագիրը՝ ակտիվ հղումով) իրականացման համար փորձագիտական ծրագրերը։
Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 ամիս է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 19-ն է:
Այն դեպքերում, երբ այդ պաշտոնները զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձինք, որոնք տվյալ պաշտոններին նշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ անձինք պահպանում են իրենց աշխատավարձը: Իսկ այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչև այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք կամ այն անձինք, որոնք պաշտոնից ազատվել են ավելի վաղ ժամկետում, տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։
Դիմողները պետք է ներկայացնեն ՀՀ ներքին գործերի նախարարի անունով դիմում (դիմումի ձևը՝ ակտիվ լինքով), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին հայտարարություն (հայտարարության ձևը՝ ակտիվ լինքով
Դիմողները կարող են փաստաթղթերը ներկայացնել և՛ առձեռն, և՛ mia@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ փորձագետի պաշտոնի համար են դիմում, այլապես դիմումները չեն դիտարկվի։ Փաստաթղթերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 09.30-12.30-ը, ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 011-52-83-74 և 010-59-64-56 հեռախոսահամարներով:
Փորձագիտական ծրագրերին, փորձագետններին ներկայացվող պահանջներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով (կազմակերպաֆինանսական ծրագիր, իրավական, իրավականի ծրագիր, անձնակազմի կառավարում, ծրագիր):