Փորձարկում էին որսորդական հրացանը
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նոյեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 71 տան մոտակայքում կրակում են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աղաբեկ Հ.-ի տուն է եկել վերջինիս ընկեր, 1978 թ. ծնված Վահագն Ա.-ն և ասել, որ նորոգել է իրեն պատկանող «MR 155» տիպի որսորդական հրացանը, ինչը փորձարկելու համար նրանք Աղաբեկ Հ.-ի տան դիմաց, նշված զենքից կրակոցներ են արձակել՝ յուրաքնչյուրը 3-4 անգամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը, ժամը 19.10-ին, Վահագն Ա.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական հարցանը և միջադեպի վերաբերյալ տվել համապատասխան բացատրություն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: