ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են

03.10.2013 15:38 Գողություն
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին,  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են:
Պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված  Արամ Ե.-ն և 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են գողանալ  աշխատակցուհիներից մեկի աշխատասեղանի տակ դրված պայուսակը, որի մեջ եղել է օծանելիք, բանկային 2 քարտ, անձնագիր և գումար:
Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջիններս հաղորդումներ են տվել, որ  հրատարակչության տնօրենը մի քանի աշխատակիցների հետ միասին  իրենց մեղադրելով գողության փորձի մեջ՝ բռնել և ծեծի են ենթարկել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: