ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել է հրկիզել եղբոր տունը

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան  փողոցում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: