ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել է գողանալ դրամապանակ

13.01.2017 11:16 Գողություն
Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, որը նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում, «Ռոսիա» տոնավաճառի մոտ, ուղևոր, 1999 թ. ծնված Սեդա Ե.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննության:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: